ԿարևորՀասարակություն

Ովքեր են H1N1 գրիպի ռիսկի խմբում

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ովքեր են ընդգրկված H1N1 գրիպի ռիսկի խմբում։

Ըստ մասնագետների` դրանք են.

․65-ից բարձր տարիքի անձինք,
․քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ),
․հղիներ,
․տարեցների և հաշմանդամություն ունեցողների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,
․6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
․փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ:

Կարդացեք նաև

Back to top button