ԿարևորՔաղաքական

Փարիզի քաղաքապետն Արցախի նախագահին հավաստիացրել է, որ կբազմապատկեն ջանքերը՝ իրավիճակը լիցքաթափելու համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է ԱՀ նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button