ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ ամենաանվտանգ երկրների շարքում

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը տեղ է գտել աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում:

Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Կատարը, իսկ Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեցարիայինն է, իսկ տասնյակն ամփոփում է Բահրեյնը:

Երկրների անվտանգության ցուցանիշներնն ուղիղ ազդեցություն ունեն նաև տնտեսական ներուժի և ներդրումային գրավչության վրա: 

Կարդացեք նաև

Back to top button