
Ռուսաստանի քաղաքացիները 2022 թվականին Թուրքիայում բնակարաններ ձեռք բերելու առումով առաջատար են դարձել։ Նրանք գնել են ավելի քան 16,000 անշարժ գույք՝ գրեթե կրկնակի գերազանցելով իրանցիներին, հայտնել են ազգային վիճակագրական ինստիտուտից:
Նշվում է, որ ռուսները տարվա ընթացքում ձեռք են բերել ընդհանուր առմամբ 16312 բնակարան։ Իրանի քաղաքացիները անցյալ տարի Թուրքիայում գնել են 8223 բնակարան։ Նրանց հաջորդում են Իրաքի բնակիչները, որոնց բաժին է ընկել 6241 սեփականություն:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 67490 բնակարան՝ 2021 թվականի համեմատ աճելով 15,2%-ով։
Ամենաշատ անշարժ գույք գնել են Ստամբուլում (24953), որին հաջորդում է Անթալիան (21860), երրորդ տեղում Մերսին նահանգն է, որտեղ կառուցվում է թուրքական առաջին ատոմակայանը՝ Akkuyu (4316)։




