ԿարևորՏնտեսական

Ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` բացառիկ հնարավորություն ՓՄՁ ներդրումների համար

Հաջորդ ամիս Հայաստանում նոր օնլայն հարթակ կգործարկվի։ Սա ՓՄՁ-ի ու ներդրողների միջև յուրատեսակ կամուրջ կդառնա։ Գաղափարն առաջացել է  2020 թվականին, երբ Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ն արդեն մեկ տարի գործում էր։ ԱՆԻՖ-ի հիմնական մանդատը մեծածավալ ներդրումներ ներգրավելն ու խոշոր նախագծեր իրականացնելն է ՀՀ-ում։ Հետաքրքրություն կար նաև  սկսնակ, փոքր ու միջին  բիզնեսի կողմից։ Հարթակում ներկայացվելու են բազմաթիվ բիզնես նախագծեր, նրանց ստեղծման պատմությունները, զարգացումն ու ֆինանսական կանխատեսումները: Ընկերությունները հարթակի միջոցով հնարավորություն կստանան տեղաբաշխել բաժնետոմսեր և պարտատոմսեր: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կկարողանա հարթակի միջոցով ներդրումներ կատարել այն նախագծերում, որոնց հաջողությանը հավատում է:

Հայաստանի բիզնես ոլորտում քիչ-քիչ, բայց մտածողությունը փոխվում է։ Տարիներ շարունակ մեր երկրում բաց բաժնետիրական ընկերությունների ինստիտուտը դանդաղ է զարգանում։ Փոքր բիզնեսում, սակայն, հիմնադիրների մի մասն արդեն պատրաստ է ներդրումների դիմաց իրենց բաժնետոմսերը ոչ ամբողջությամբ, բայց վաճառել ներդրողին։ «Mornin Muesli» ընկերության հիմնադիր-սեփականատեր Մագդա Կարապետյանը ռիսկեր տեսնում է, բայց կարծում է, որ դրանք  պետք է դիվերսիֆիկացնել․

«Քանի որ ես նոր սերնդի ու ոճի գործարար եմ, իմ կարծիքով Հայաստանում նոր ուղղություն է զարգանում։ Դա կապիտաի դիվերսիֆիկացիայի նոր ճանապարհ է, որտեղ քո դեսպանն են դառնում նաև համախոհ այն  մարդիկ, ովքեր միանում են քո բզինեսին։ Դա իմ կարծիքով զարգացման ճիշտ  ուղղություն է ու հեռանկարային է»։

Այստեղ, սակայն, կարևորը հուսալի ներդրող գործընկեր գտնելն է։ Այս հարցում բիզնեսին կօգնի նոր օնլայն հարթակը, որը կգործարկվի արդեն հաջորդ ամիս։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI-Armenia Financed), որը  հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։

ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էլոյանն ընդգծում է՝  հարթակում կհանդիպեն ներդրողն ու բիզնեսը․       

«Այդպիսով այդ հարթակը հնարավորություն կստեղծի նոր, այլընտրանքային ուղիներով ֆինանսավորման հնարավորություն  ստեղեծել  այն բզինեսների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով բանկից ֆինանսավորման  խնդիր կարող են ունենալ, կամ ուզում են ռիսկերը կիսել նոր բաժնետերերի հետ։ Նպատակները կարող են տարբեր լինել , թե ինչու են ուզում օգտվել այս գործիքից»։

1․5 ամսվա փորձը նաև ցույց է տվել, որ  փոքր բիզնեսը հետաքրքրված է՝ բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով ընդլայնել հնարավորությունները։ 100-ից ավել հայտ են ուսումնասիրում։ Բիզնեսի մոտիվացիան տարբեր պատճառներ ունի․

«Հիմնական մոտիվացիան մարկետինգն է, որ մենք իրենց պռոդուկտը, ծառայությունը, ընկերությունը անվճար ներկայացնում ենք ամբողջ աշխարհով, որպեսզի ներդրող գտնենք իրենց համար։ Երկրորդը՝ ուզում են ինչ որ չափով ռիսկերը կիսել նոր ներդորղների հետ։ Երրորդ տարբերակն էլ կա, որ գրավ չունենալու, կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում բանկերից ֆինանսավորում ստանալ։ Եթե այդ ֆինանսավորում չստանալըու պատճառները օբյեկտիվ են՝ վարկային պատմության տեսանկյունից, մենք էլ իրենց հետ չենք գնում առաջ։ Բայց եթե  դա ուղղակի կապված է  նրա հետ, որ բանկի ռիսկի ախորժակը ցածր է, գրավի առարկա են պահանջում, մենք ուղղակի շարունակում ենք վերլուծությունը»։

 Գյուղոլորտում նորարարական գաղափարներն  աշխարհում նորություն չեն։    Հայաստանում նույնպես սկսել են քայլեր կատարվել։ «Skyagro» ընկերությունում դրոններով օդային սրսկումներ են կատարում։ Ընկերության տնօրեն Էմին Մարտիրոսյանը փաստում է՝ ոլորտում հետաքրքրվողներ կան։ Այս ընկերությունը ԱՌՖիի հավանությանն արժանացած նածագծերից է։  Նրանց ընդլանման համար ներդրողներ կփնտրեն։ Ընկերության տնօրենը նկատում է՝

«Վախենալու կամ մտավախությանը բան չկա։ Ընդհակառակը, որքան շատ զարգանա, ինչքան շատ ներդրումներ արվեն  Հայաստանի ինչոր ոլորտում, այնքան ավելի լավ։  Գյուղացիները ամեն հաջորդ տարին ավելի պատրաստ են լինում ՝ մեր առաջարկներից օգտվելու համար։ Ամեն աշխատանքային տարին ամփոփելուց հետո, հատկապես 2022-ը, մենք համոզվում ենք, որ ամեն տարի ավելի շատ պատրաստ մարդ կլինի։ Կան կարծրատիպեր, որոնք հաղթահարելու խնդիր կա։ Բայց նրանք, ովքեր մի անգամ օգտվում են, մշտական  շահառւ են դառնում»։

Թե ինչու՞  է փոքր բիզնեսը շահագրգռված,  արդեն պարզ է։ Իսկ ինչու՞  են   ներդրողները ցանկանում հատկապես փոքր բիզնեսում ներդրումներ կատարել։ ԱՌՖԻ-ի գործադիր տնօրեն Էդգար Էլոյանն ասում է՝ իրենց հիմնական, այսպես ասենք, թիրախը սփյուռքն է։ Նախկինում շատերն են ցանկացել ներդրումներ անել, օժանդակություն են տրամադրել, այժմ, այս ամենին զուգահեռ,  դրված է  նաև հայկականին օգնելու գաղափարը․

«Երկու կարևոր շարժառիթ կա՝ օգնել հայկականին ու հայկական տնտեսության զարգացմանը, մյուսը՝ ստանալ եկամուտ»։

Հարթակում կներկայացվեն հինգից ավելի նախագծեր։ Նախագծերի օնլայն տարբերակը  միջինում երկու ամիս բաց կմնա։ Յուրաքանչյուր նախագիծ կունենա իր գործարկման օրը։ Այդ մասին նախապես նեդրողները տեղյակ կլինեն։ Հետագայում նոր նախագծերի դեպքում ժամկետերն ավելի կհսատկեցվեն։ Երկու ամիս, քանի որ սա ներդրողների հետաքրքրությունը շարժելու  օպտիմալ ժամանակն է։ Այդ ընթացքում օնլայն հանդիպումներ կկազմակերպվեն ներդրողների ու բիզնեսի սեփականատերերի միջև։ Կողմերը կստանան մի շարք հարցերի պատասխաններ, հետո միայն ներդրումներ կկատարեն։

Կարդացեք նաև

Back to top button