ԿարևորՀասարակություն

ՄԱԿ–ի միջազգային դատարանում հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացվեն

Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ, ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթերի համաձայն` Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։

Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։

Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել ԼՂ–ում տարածքների ականապատման գործունեությունը և տեղեկություն տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի և բնութագրերի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button