ԿարևորՀասարակություն

Կալիֆոռնիայի համալսարանում կդասավանդեն հայկական դուդուկ

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանի հայկական բաժնում (UCLA ) կգործի հայկական դուդուկի դասարան, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է տաղանդավոր դուդուկահար Էմմաունել Հովհաննիսյանը:

«Կարծում եմ սա մեծ ձեռքբերում է ոչ միայն ամենահայկական նվագարանի ՝ դուդուկի համար , այլ նաև կարևոր ձեռքբերում է բոլորիս համար:

Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց , ովքեր աջակցեցին ու բոլոր նրանց, ովքեր իրականություն դարձրեցին հայկական մշակույթի տարածման հնարավորության այս կարևոր իրադարձությունը»:

Կարդացեք նաև

Back to top button