ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքի էջում հրապարակել է «Հայաստանը՝ դարավոր պատմությամբ երկիր» խորագրով տեսահոլովակ։ Այն նկարահանվել է ԵՄ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ:
Հայաստանը հարուստ է բնական լանդշաֆտներով, որտեղ թաքնված են հնագույն վանքեր և միջնադարյան ամրոցներ:
Քայլելով մեր երկրի քաղաքներով և գյուղերով՝ կարող եք զգալ մեր մշակույթը՝ թանգարանների, ճարտարապետության և խոհանոցի միջոցով:
Այստեղ կա դարերի պատմություն, և մենք հրավիրում ենք ձեզ վերապրել այն մեզ հետ:
Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհում որպես բացօթյա թանգարան։




