
Նախորդ մրցաշրջանում գոհացնող մրցելույթներ ունեցան Հայաստանի բռնցքամարտիկները: Նրանք հաջողությունների հասան տարիքային տարբեր խմբերի միջազգային պաշտոնական մրցաշարերում, ինչը վկայում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի և մարզիչների լավ աշխատանքը, ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նա ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի հունվարի 30-ից փետրվարի 4-ը: Հայաստանի առաջնությունն ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի:
Այսքանով հավաքականը կնախապատրաստվի Տաշքենդում՝ մայիսի 1-14-ը կայանալիք աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող Եվրոպայի ամառային երրորդ խաղերին, որը տեղի կունենա Լեհաստանում:




