ԿարևորՀասարակություն

Միջազգային դերակատարները պետք է որոշեն՝ կարևոր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը, գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերում:

«Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է: Միջազգային դերակատարները պետք է որոշեն ՝ կարևո՞ր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը»,- գրել է Ստեփանյանը:

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Կարդացեք նաև

Back to top button