
Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ՝ սոցիալական 5 բնակարանի հատկացում էր իրականացվել։
Բնակիչներն արդեն իսկ տեղափոխվել են և գալիք տարին կդիմավորեն նոր բնակարաններում։
Տարեմուտին ընդառաջ՝ նրանց այցելել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, շնորհավորել նրանց բնակարանամուտի, գալիք տոների առիթով, մաղթել ամուր առողջություն, բարեկեցություն և լավատեսություն։




