ԿարևորՄիջազգային

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ։

Համապատասխան հրամանագիրը, որն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 29-ին, հրապարակել է նախագահ Ժաիր Բոլսոնարոն։

Երեկ 82 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ 

Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն՝ Պելեն, ծնվել է Տրես Կորասոյնսում, որը գտնվում է Մինաս Ժերաիսում, 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ): Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող է (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիկ, իսկ 1973-ին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ Time ամսագրի՝ նա համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը։

Կարդացեք նաև

Back to top button