ԿարևորՀասարակություն

Արցախցի գյուղաբնակ երեխաներն ամանորյա նվերներ են ստացել Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան հիմնադրամի կողմից

Ամանորի նախաշեմին Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան հիմնադրամն Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ, օկուպացված Ջիվանի, Ասկերանի շրջանի Խաչեն, Խրամորթ, Խանցք, Սարուշեն համայնքների շուրջ 250 երեխայի անվանական նվերներ է բաժանել, «Արցախպրես»-ին տեղեկացրել է Հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գասպարյանը։

«Ամեն տարի հիմնադրամի կողմից երեխաների համար տոնական միջոցառում էր կազմակերպվում մայրաքաղաքում։ Այս տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նվերներն անմիջական կերպով հանձնել ենք  երեխաներին։  Ամանորյա այդ նվեր-փաթեթները պարունակում են  քաղցրավենիք, գրենական պիտույքներ և խաղալիքներ»,-մանրամասնել  է Լ. Գասպարյանը՝ հավելելով, որ ամանորյա նվերներ են ստացել մայրաքաղաքից առավել հեռու գտնվող՝ սահմանամերձ  համայնքների երեխաները:

Կարդացեք նաև

Back to top button