ԿարևորՔաղաքական

Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորակազմի քննադատությունն անընդունելի է. Զախարովա

Քննադատությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորակազմի հասցեին անընդունելի է, այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և ռուսաստանցի խաղաղապահներին հասցեագրված քննադատությանը, տվյալ դեպքում ես դա անընդունելի եմ համարում: Բազմիցս ասել ենք, որ խաղաղապահներն ամեն բան անում են գետնի վրա իրադրությունը կարգավորելու համար: Ոչ մի հրապարակային կշտամբանք գործին չի օգնի, ավելի վատ վիճակներ էլ են եղել: Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել, աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի», — հայտարարել է Զախարովան:

Կարդացեք նաև

Back to top button