
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Անցած շաբաթ Արցախի մասնակցությունը Մադրիդում կազմակերպված «Ֆիտուր Մադրիդ-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, Ադրբեջանի արտգործնախարարության համար հերթական բողոքի նոտան հղելու առիթ դարձավ: Իսկ մինչ այդ Մադրիդում հենց ցուցահանդեսի օրերին ադրբեջանցիները փորձել էին խոչընդոտել արցախցիների մասնակցությանը՝ տարբեր հնարքների դիմելով:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Մադրիդում տեղի ունեցածն առաջին դեպքը չէ. ադրբեջանցիները միշտ էլ փորձում են սահմանափակել Արցախի ներկայությունը զբոսաշրջայի ոլորտում: Մադրիդում նախ փորձեցին ադրբեջանական դրոշներով մեկուսացնել արցախյան տաղավարը:
Հայկական պատվիրակության հետ ադրբեջանցիների դեմ բողոքողների շարքում նաև հարևան տաղավարների` Կիպրոսի և Հունաստանի ներկայացուցիչներն էին: Ցուցաանդեսի կազմակերպիչները իրենց ստանձնած պարտավորության համաձայն ցրեցին ցույցը:
Երկու օր հետո, սակայն, ադրբեջանցիները դարձյալ ցուցասրահում էին: Այս անգամ մեր բարեկամները նրանց սպասում էին և պարզապես չթույլատրեցին երեք մետրից ավելի մոտենալ տաղավարին:
Այսպիսի քայլերը ընդամենը գովազդի դեր են խաղու արցախյան կողմի համար, ԼՂՀ տաղավարը փոքր է, գեղեցիկ, բայց ոչ շքեղ, որ կարողանա մեծ թվով այցելուներ գրավել:Այդ դերը ակամայից միշտ ստանձնում են ադրբեջանցիները, ասում է Սերգեյ Շահվերդյանը։
Իհարկե՝ առանց քաղաքական ինտրիգների չանցավ մադրդյան միջոցառումը: Ադրբեջանի արտգործնախարարությունը չզլացավ բողոքի նոտա հղել Իսպանիային: Բայց այդ ամենը վաղուց հերթականի շարքից են։ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ ավելի կարևոր է Հայստանաի արտգործնախարարության, Իսպանիայում ՀՀ դեսպանատան և Հայասատնի մրցունակութայն հիմնադրամի արածը, որոնք ապահովեցինը Արցախի մասնակցությունը Մադրիդի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին, նաև Արցախի բարեկամների աջակցություննը հատկապես այն պահերին, երբ օտար հարկի տակ բախվում են ադրբեջանցիների սադրանքներին:




