
Ստեփանակերտում քայլերթով դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա շարժված արցախցիները շարունակում են հանդիպում պահանջել ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանց երեկ այդպես էլ չի հաջողվել տեսնել ռուս հրամանատարին, ուստի որոշել են և գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:
Նրանց պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:
«Չնայած պաստառներին՝ դիմումներ են ուղղված ՌԴ խաղաղապահներին ու ղեկավարությանը, սակայն ամբողջ աշխարհը ևս թող իմանա, որ սա հանցագործություն է մարդկության դեմ, էթնիկ զտումների սկիզբ, իսկ ամբողջ աշխարհը տեսնում է և լռում»,-ասել էր ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը:




