Սպորտ
Ցյուրիխում Լեւոն Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող միջազգային ամենաբարձր կարգի գերմրցաշարում Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Այսօր, արդեն, երկրորդ տուրում, մոլորակի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Արոնյանը մրցելու է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարսլենի հետ, ով Լևոնի պես նախորդ տուրում հաղթանակով է մեկնարկել՝ Բորիս Գելֆանդի նկատմամբ: