
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկում:
Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի 24-ին Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում աշխատանքային ժամ է սահմանվել 10:00-ից մինչև 21:00-ն:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Հարավային մաքսատուն-վարչությունում և Արևելյան մաքսատուն-վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:




