ԿարևորՀասարակություն

Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները. լճից դուրս է բերվել 17 ապօրինի ձկնորսական ցանց

Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները։ Ինչպես հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, լճից դուրս է բերվել 17 ապօրինի ձկնորսական ցանց։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:

Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Խիստ արգելք կիրառվում է դեկտեմբերի 15-ից:

Կարդացեք նաև

Back to top button