Հասարակություն

Դավիթ Հայրապետյան.«Մարզերում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կարիք կա»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երիտասարդական պետական քաղաքականության նախորդ տարվա ծրագրերի, ձեռքբերումների և անելիքների մասին են այսօր խոսել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանն ու «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը: Վերջինս 2013 թվականի ձեռքբերումներից առանձնացրել է դրամաշնորհների տրամադրումն ու աշխատանքային հմտությունների զարգացումը մարզերում:

Երիտասարդական պետական քաղաքականությունը պետության կարևորագույն գործառույթներից է, որն ունի նաև ռազմավարական նշանակություն: Ներկայացնելով մեր երկրում երիտասարդական պետական քաղաքականության ծրագրերը և այդ ծրարգրերի արդյուքնում ունեցած ձեռբերումները «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանն  առանձնացրեց դրամաշնորհային աջակցությունը երիտասարդական կազմակերպություններին, որի ընդհանուր գումարը 2013 թվականին կազմել է շուրջ 60 մլն դրամ:

Թեև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմամբ չի զբաղվում, այնուամենայնիվ հարմար առաջարկ լինելու դեպքում պատրաստ է իրազեկել երիտասարդներին, հայտնեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը:

Անդրադառնալով երիտասադների զբաղվածության խնդրին մարզերում Դավիթ Հայրապետյանը նշեց, որ մարզերում այսօր ոչ այնքան բարձրագույն, որքան արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կարիք կա: Ի դեպ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վերջին տարիներին որդեգրել է մարզակենտրոն քաղաքականություն և մեծ ուշադրություն է դարձնում մարզային անցուդարձին:

Համապատասխան քաղաքականության շրջանակներում անցյալ տարվանից էլ իրականացնում է տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթը, որի արդյունքում 2014 թվականի հաղթող է ճանաչվել Սիսիան քաղաքը, իսկ դա նշանակում է, որ երիտասարդական քաղաքականության այս տարվա ծրագրերը կենտրոնանալու են հենց Սիսիան քաղաքում, հայտնեց նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետը:

Կարդացեք նաև

Back to top button