ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Արտակ Բեգլարյանը դադարեցրել է նստացույցը

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դադարեցնում է նստացույցը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Նա նշել է, որ ողջունում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամների երեկվա հայտարարությունները, որոնց մեծ մասով Ադրբեջանից պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Բեգլարյանը տեղեկացրել է, որ նստացույցի և բողոքի ակցիաների այս տարբերակը փոխարինելու են այլ ձևաչափով։

«Որոշել ենք ամեն երեկո՝ ժամը 19:00-ից, մի քանի ժամ շարունակ այստեղ հավաքվել, քննարկել մեր անելիքները, իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կիրականացնենք, որպեսզի ավելի արդյունավետ կերպով օգտագործենք ժամանակը և մեր ունեցած ներուժը»,-ընդգծել է ԱՀ պետնախարարի խորհրդականը։

https://www.facebook.com/Artak.A.Beglaryan/videos/1187410848818324

Կարդացեք նաև

Back to top button