ԿարևորՀասարակություն

Արցախում խանութները կիսադատարկ են

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված, որտեղ ներկայացված են կիսադատարկ խանութները։

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Կարդացեք նաև

Back to top button