
Այսօր՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Տաթև-Լծեն ավտոճանապարհին կիրականացվեն շինարարական պայթեցման աշխատանքներ, տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից:
Բնակիչներին խնդրում են՝ տվյալ տարածքում պայթյունների ձայներ լսելիս՝ չանհանգստանալ ու խուճապի չմատնվել։




