ԿարևորՄիջազգային

Բեռլինի հյուրանոցում հսկա ակվարիում է կոտրվել

Բեռլինի հսկա «AquaDom» ակվարիումը, որը պարունակում է 1500 ձուկ, կոտրվել է

Բեռլինի Radisson Blu-ի նախասրահում։ Ավելի քան 1 միլիոնավոր լիտր ջուր պարունակող հսկա ակվարիումի կոտրվելու պատճառով հեղվել է հյուրանոցն ու մոտակա փողոցները, հայտնում է BBC-ն։

Ակվարիումի բեկորները ցրվել են նաև շենքի դիմացի փողոցում, որը փակվել է ջրհեղեղի պատճառով։ Հյուրերին տարհանել են հյուրանոցից։

Ակվարիումը արդիականացվել է երկու տարի առաջ։

Դեպքի վայրում ավելի քան 100 հրշեջ է աշխատել։ Թե որն է եղել կոտրվելու պատճառը դեռ պարզ չէ: Ոստիկանության աղբյուրը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ ոչ մի ապացույց չկա, որ կոտրվածքը եղել է նպատակային հարձակման հետևանք:

Ակվարիումը պարունակում էր ավելի քան 100 տարբեր տեսակի ձկներ։

Կարդացեք նաև

Back to top button