ԿարևորՀասարակություն

5-րդ օր. սնունդն առայժմ բավարարում է Արցախի բնակչության պահանջներին

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։

Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաև

Back to top button