ԿարևորՀասարակություն

Ակցիաներ տեղի կունենան Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ ԱԽ մշտական անդամների դեսպանատների դիմաց. ԱՀ ՄԻՊ

Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով ժամանակացույցը.

  • 14:00 ԱՄՆ դեսպանատուն
  • 14:30 Չինաստանի դեսպանատուն
  • 15:30 ԵՄ պատվիրակություն
  • 16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
  • 17:00 ՌԴ դեսպանատուն

«Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։

Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։

Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»,- գրել է Արցախի Հանրապետության ՄԻ պաշտպանը:

https://www.facebook.com/gegham.stepanian/videos/1191724701719902

Կարդացեք նաև

Back to top button