
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն այսուհետ ֆինանսավորում կստանա Վրաստանի պետբյուջեից, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ֆինանսավորում կստանան նաև Վրաստանի կաթոլիկ, մահմեդական ու հուդայական համայնքները։
Մինչ այժմ պետբյուջեից ֆինանսավորում էր ստանում միայն Վրաց ուղղափառ եկեղեցին:




