Ավելի քան 5 տարի է՝ Հայաստանը պարահոկեի ազգային թիմ ունի։ Հաշմանդամություն ունեցող, տարբեր մասնագիտոթյունների տեր մարդիկ ոչ միայն պարզապես զբաղվում են սպորտով ու մարզվում, այլև աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել։ Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեում վստահ են՝ չնայած սպորտաձևը Հայաստանի համար նորույթ է, շատերի համար էլ՝ արտասովոր, հեռանկարները խոստումնալից են։ Մարզական հաջողություններից զատ, սպորտաձևն ու մարզումները նաև հոգեբանական խնդիրներ են լուծում, հաշմանդամություն ունեցողներին կյանքը վայելելու նոր հնարավորություն են տալիս։
Նմանատիպ հոդված
Կարդացեք նաև
Close