Միջազգային

Իրանը չի հրաժարվի խաղաղ ատոմից, Դավոսում հայտարարել է նախագահ Ռոուհանին

Շվեյցարական Դավուսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովում այս տարի քննարկվել է նաեւ Իրանի միջուկային խնդիրը։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել, սակայն չի պատարաստվում նաեւ հրաժարվել խաղաղ ատոմի ծրագրի իրականացման իր իրավունքից, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Միջուկային զենքը մեր անվտանգության ռազմավարությունում տեղ չունի եւ Իրանթ մտադիր չէ շարունակել այդ ուղղությամբ»,- համաժողովի մասնակիցների հավաստիացրել է Իրանի նախագահը։

Նրա խոսքով՝ իրանական միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակ։ Ռոուհանին նաեւ նշել է, որ Թեհրանը «չի հանդուրժի ոչ մի խոչընդոտ գիտական առաջընթացի ճանապարհին»։

Կարդացեք նաև

Back to top button