ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն. Բորել

Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն»,- գրել է Բորելը:

Կարդացեք նաև

Back to top button