
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 13.30- ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում, մասնավորապես Մասիսում, Արտաշատում, Արարատում, Թալինում,Մարալիկում, Ախուրյանում, Աշոցքում, Ապարանում, Սպիտակում, Կոտայքում, Հրազդանում և Սևանում, տեղում է ձյուն։
Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։




