Հասարակություն

Բացահայտումներ՝ արցախյան երկարակեցության մասին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Բացահայտումներ՝ արցախյան երկարակեցության մասին. մեկ դարյա կյանք, որի ճանապարհին փշերն ավելի շատ են եղել, քան ուրախությունները:

Մանյա Խաչատրյանն ապրում է Արցախի Աշան գյուղում: 3 զավակ, 24 թոռ ու ծոռ, 6 թոռան թոռ ունի տատիկը, ով օրերս հարյուրամյակն է տոնել: Զավակներն ասում են, որ ընտանիքի մեծ մորը պահողը աշխատասիորւթյունն է: Մինչ օրս էլ բանջարանոց է խնամում ու քաղաքի կյանքից հոգնում է, թեև Ստեփանակերտում են իր թոռ ու ծոռների մեծամասնությունը: Նրանցից Մելորան տատիկին բաստեղծություն է ձոնել:

Տատիկը թոռնուհու տողերը լավ է հասկանում, պոեզիայի սիրահար է, իր արտասանություններով շատերին է զարմացրել: Իսկ ավելի շատ մարդկանց իր տոկունությամբ է զարմացրել` արցունքն աչքին է պատմում իր դժվար կայնքի պատնությունը:16-ամյա աղջնակ էր , երբ ամուսնացրին, իսկ 1941 թվականին ամուսինը ճակատ մեկնեց` երեք երեխաներին թողնելով:

Զավակներն այսօր էլ չեն կարողանում առանց արցունքների հիշել իրենց մայրիկի ապրած դաժան օրերը, այն գինը, որ վճարեց երիտասարդ Մանին ամուսնու գլխարկի համար: Ինքն աշխատասեր, ուժի և կամքի տեր կին էր, բայց եղել են որ և չի վճարվել, և զուր կասկածների զոհ է դարձել:

Ժամանակին ապրած անճարության զգացումն այսօր էլ 70 տարվա սահմանը հատած զավակների մեջ խեղդում է այն հպարտությունը, որ ապրել և ապրում են Աշանի ֆերմայի վարիչ, մարզխորհրդի պատգամավոր,շքանշանակիր մոր համար: Ինքը գերդաստանի մայրը ապրած դաժան օրերի համար չի նեղվում:

Հիմա էլ երեխաների համար է ապրում, ժրաջան մեղուի նման բանում, նրանց հանդեպ սերն արտահայտում երբեմն խստապահանջությամբ:
Իր ազնվությամբ աշանցի մանին միշտ զարմացնում էր, զարմացրեց և մի քանի տարի առաջ, պատմում են թոռները: Շրջանից հրավիրել էին 100-ամյակի կապակցությամբ գումար ստանալու, մերժեց` հարյուրը չկամ, մի քանի տարի անցնի` հետո կնշեք: Այս տարի արդեն տոնեց հարուրամյակը` իր մեծ ընատնքիով շրջապատված` չդադարելով հոգալ երեխանների մասին: Իր սրատես աչքով իրենից 100 տարով փոքր Գայանեի դեմքին արցունքի հետք նկատելով, ընդհատեց մեր զրույցը ու դողդոջ մատներով սրբեց փոքրիկի աչքերը:

Back to top button