ԿարևորՀասարակություն

Արտյոմ Մովսեսյան.««Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը կքանդվի»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետն այսօր լրագրողներին հորդորել է իրենց բարեկամներին ու ծանոթներին ներգրավել ավիաբիզնեսի մեջ: Այսպիսով մի կողմից նախ պարզ կդառնա, թե որքան բարդ է ավիաբիզնեսով զբաղվելը, մյուս կողմից էլ գերատեսչության հասցեին հնչող մեղադրանքները կնվազեն: Արտյոմ Մովսեսյանն այսօր հայտարարել է, որ կառավարության որոշմամբ, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը կքանդվի ու նյարդայնացել, որ անականկալի եկած լրագրողները նույն՝ «հիմա քանդվելու է՞ շենքը» հարցը մի քանի անգամ են կրկնել:

«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը կքանդվի, կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հայտարարությունը անկանկալ էր լրագրողների համար: Անակնկալ, քանի որ կառավարության՝ 2013-ի դեկտեմբերի 26-ի նիստի ընթացքում խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կոնսեցիոներին առաջարկեց քննարկումներ ծավալել՝ խնդրին այլ լուծում գտնելու նպատակով և ամենակարևորը՝ այնպիսի լուծում, որպեսզի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները պահպանվեն: Իսկ բառացի, որ հին ուղևորային համալիրը կքանդվի, ոչ մի խոսք չեղավ նույն օրը: Կառավարության որոշումը կա, մասնագետներին բազմիցս անհանգստացրած ու ահազանգ հնչեցրած մշակութային համալիրը քանդվելու է,- կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին նյարդայնացրեց լրագրողների՝ քանդվելու է արդյո՞ք «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը մի քանի հնչող ճշտող հարցին այսպես արձագանքեց Մովսեսյանը՝ ինչու եք անընդհատ հարցնում.«Շենքի քանդման առաջարկությունը եղել է, և կառավարությունը հավանություն տվել է: Կառավարության որոշումը եղավ, հավանության արժանացրեց մաստեր պլանին, այնտեղ քանդման գործընթացը ներկայացված է»:

Հերթական անկանկնկալը, այս դեպքում, կոնցենսիոների առաջարկած լուծման տարբերակները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, շենքի տեղափոխում էլ չի լինի՝ ահռելի մեծ ծախսերի պատճառով, Քաղվիացիայի վարչության պետն ինքն էլ չգիտի, կամ էլ գուցե գիտի, բյաց փակագծեր չբացեց, թե ինչ են առաջարկելու ճարտարապետական արժեք ներկայացնող հերթական կառուցի քանդման փոխարեն, մաքսիմումը հայտարարեց, որ գուցե օդանավակայանի տարածքում ժամանցի վայր լինի, որը կարող է լինել նաև պատմամշակութային տեսանկյունից պահպանման հնարավորություն:

Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց նաև, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքի բանկելի շենքերի բնակարանների սեփականատարերերին ու նույն տարածքի նախկին հանրակացարաններում փաստացի ապրող բնակիչներին կոնցեսիոները բնակարաններով կապահովի Մալաթիա Սեբաստիա համայնքում: Հնչեց մեր երկրի բարձարստիճան պաշտոնյաներից մեկի հերթական խոստումը՝ բնակիչները չեն դժգոհի. նրանք գոհ են առաջարկվող լուծումներից:

«Բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքացիները, բնակիչները կողմ են եղել տեղափոխմանը, նրանց պայմանները շատ ավելի լավն են, քան այսօր իրենք ունեն, առնվազն 20-25 տոկոսով ավել բնակարանային տարածք են իրենք ստանում, 74 ընտանիք ապրում են մեզ մոտ օդանավակայանի տարածքում հանրակացարանային պայմաններում 102 էլ բնակվում են սեփական բնակարաններում՝ բարձրահարկ այդ շենքերում: ՀԱԹ զանգվածում շինարարություն է ընթանում, Էռնեկյանի թիմի հետ պայմանավորվել ենք»:

Հուսանք, որ գոնե այս անգամ մեր երկրի քաղաքացիների մի մասն իսկապես կորցնելով իր տունը նորի համար պայքարի դուրս չի գա, առաջարկված լուծումներից էլ գոհ կմնա: գոհ մնան ուղևորները, թե ոչ դժվար է ասել, սակայն Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը շարունակվում է, Քաղավիացիայի վարչության պետն ինքն էլ գիտի՝ ավիացիոն բիզնեսով զբաղվելն այնքան էլ հեշտ չէ, գիտի, սակայն, ցանկացողներին հրավիրում է ներգրավվել այդ բիզնեսում, այսպիսով՝ գերատեսչության ու ոչ միայն հասցեին հնչող մեղադրանքները կնվազեն»:

Դե իսկ որդեգրած քաղաքականության դրական պտուղներն ավելի շատ կվայելենք արդեն առաջիկա տարիներին:

Back to top button