ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի,  Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները չորեքշաբթի արտաքին գործերի նախարարների միջոցով մի շարք հայտարարություններ են ընդունել, այդ թվում՝ փաստաթուղթ, որը մշակվել է Մինսկի նախաձեռնությամբ միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը:

«Համատեղ նիստում հաստատվել են ՀԱՊԿ-ի զարգացման և կատարելագործման հրատապ խնդիրների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի քննարկմանը: Նիստում ընդունվել են նաև արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ ՀԱՊԿ անդամ երկրները միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Բելառուսի նախաձեռնությամբ մշակված, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման մասին հայտարարության մասին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button