ԿարևորՀասարակություն

Կալանավորված անձի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն բուսական զանգված

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել կալանավորին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում վերջինիս տաբատի հետևի ձախակողմյան գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն, մանրացված բուսական զանգվածով փաթեթ՝ ընդհանուր 0․2 գրամ քաշով։

Կարդացեք նաև

Back to top button