ԿարևորՀասարակություն

Սևանա լճին հարակից հանգստյան գոտիներից մեկի տարածքը մաքրվել է աղբից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը քաղաքացիների կողմից ահազանգ է ստացել, որ Սևանա լճին հարակից հանգստյան գոտիներից մեկի տարածքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում և տարածքում առկա է աղբի մեծ կուտակում։

«Տեղեկացնում ենք, որ «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների համակարգման ներքո տնտեսվարողը մաքրել է տարածքն աղբից»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։

Կարդացեք նաև

Back to top button