
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովան ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` ֆակուլտետում հիմնել Հայկական կաբինետ, ընդլայնել համագործակցությունը գիտության հանրահռչակման ոլորտում, խթանել Չեխիայում հայկական արվեստի ու մշակույթի տարածումը։





