
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գրիգորյանը։
«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց ունեցա Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,–գրել է Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը Հնդկաստան է մեկնել աշխատանքային այցով։ Նրան Նյու Դելի է հրավիրել Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահը։




