ԿարևորՄշակույթ

Գլենդեյլի սուրբ Մարիամ եկեղեցում տեղի է ունեցել Արամ Ղարաբեկյանի հոգեհանգստի արարողությունը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

ԱՄՆ արևմտյան ափում, Գլենդեյլի սուրբ Մարիամ եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հոգեհանգստի արարողությունը: Ներկա են եղել մաեստրոյի հարազատները, ընկերները, բազմաթիվ երկրպագուներ: Մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Արամ Ղարաբեկյանի հոգեհանստյան արարողությանը մասնակցել են նաև մեծ թվով երաժիշտներ, ովքեր առիթ են ունեցել աշխատել մաեստրոյի հետ: Արարողությանը ներկա է եղել նաև Տիգրան Մանսուրյանը: Նա ցավակցություն է հայտնել Արամ Ղարաբեկյանի ընտանիքի անդամներին և հայ երաժշտասեր հասարակությանը: Նրա խոսքով, դեպի հավերժություն գնաց մի պայծառ հայորդի, ով հայ երաժշտական մշակույթի անդաստանում փայլուն գործունեություն ծավալեց` անմնացորդ ու հավատարմորեն:

Բազմաթիվ ուրախության պահեր նվիրեց թե հայ երաժշտասեր հանրությանը, թե աշխարհի տարբեր երաժշտական սրահներում և կենտրոնններում հավաքված հանրությանը, որոնց ներկայացրեց թե հայ երաժշտական արվեստը, թե հայ երաժշտական կատարողական ձեռքբերումները: ԱՄՆ-ից Արամ Ղարաբեկյանի աճյունը կտեղափոխվի Երևան:

Back to top button