
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստում է Վրաստանին միությանն անդամակցելու համար։
«Մենք տեսնում ենք, որ վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ անդամակցությանը: Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ երկրի ողջ քաղաքական էլիտայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են դրանում: Մենք պատրաստում ենք Վրաստանին ԵՄ անդամակցություն»,- այդ մասին ուրբաթ օրը Թբիլիսի կատարած աշխատանքային այցից հետո գրել է Վարգեյին Twitter-ի իր էջում ։
We see that the vast majority of #Georgia is for EU membership.
— Oliver Varhelyi (@OliverVarhelyi) November 18, 2022
This is a very strong mandate, not only for the government, but the entire political elite of the country, & everybody who is active in working on this.
We make Georgia ready for becoming a member of the EU. pic.twitter.com/HdaPqcOzML
Վարհելին Թբիլիսի է այցելել նոյեմբերի 15-16-ը։ Նա բանակցություններ է վարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում եվրահանձնակատարը դրական է գնահատել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ բարեփոխումների ընթացքը։




