ԿարևորՀասարակություն

Գերմանական Նաումբուրգը և Արմավիրը ստորագրել են համագործակցության հուշագիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի հետ ստորագրել է Արմավիրի և Նաումբուրգի միջև համագործակցության հուշագիրը:

Հուշագրով նախատեսված է երկու քաղաքների միջև համագործակցություն կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում, փորձի փոխանակում և համատեղ ծրագրերի իրականացում:

Համայնքի ղեկավարն իր ելույթում ընդգծել է, որ Արմավիրը մեծ կարևորություն է տալիս քաղաքային մակարդակում համագործակցություններին, և Նաումբուրգի հետ ստորագրված հուշագիրը կարևոր է մեզ համար:

Վստահություն է հայտնել, որ հուշագիրը լայն հնարավորություններ է բացելու մեր քաղաքների և բնակիչների համար, ավելի է ամրացնելու հայ-գերմանական հարաբերությունները:

Հանդիսավոր միջոցառման ամենագեղեցիկ պահը Հայաստանի ազգային կամերային նվագախմբի և հայտնի երգեհոնահար Նիկոլաս Բերնդտի համատեղ համերգն է եղել` նվիրված հայ-գերմանական բարեկամությանը:

Արմավիրի և Նաումբուրգի միջև հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, քաղաքային և մարզային ոլորտային ղեկավարներ:

Կարդացեք նաև

Back to top button