
Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։
Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես նախապես համաձայնեցվել է Վաշինգտոնում:
Նա հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և խուսափել սադրանքներից՝ միաժամանակ դիտարկել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցներ՝ խաղաղության հիմք ստեղծելու համար:




