ԿարևորՔաղաքական

Բլինքենը Փաշինյանին կոչ է արել պահպանել խաղաղ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական բանակցությունների թափը:

«Ես վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,-գրել է Բլինքենն իր Թվիթերի էջում:

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button