
Դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի կունենա «Silicon Mountains» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Այն նիրված է տնտեսության մեջ խելացի թվային լուծումների ներդրմանը։
Գագաթնաժողովի ընթացքում հայ և արտասահմանցի փորձագետները քննարկում են չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցները, մարտահրավերները, կիսվում իրենց սեփական փորձով։
Տարեվերջյան ամփոփիչ «Silicon Mountains» տեխնոլոգիական գագաթնաժողովը նվիրված է խելացի թվային լուծումների ներդրմանը տնտեսությունում։
Կանցկացվեն պանելային քննարկումներ «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ», «Խելացի կառավարում» և «Խելացի ենթակառուցվածքներ» թեմաներով։
Ակնկալվում է, որ ելույթ կունենան ավելի քան 20 բանախոս, ավելի քան 200 մասնակից և 5000 առցանց դիտող: Գագաթնաժողովը կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը։




