
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Շիրակի մարզի Հայկաձոր համայնքում իրականացնում է խմելու ջրի համակարգի վերակառուցման աշխատանքներ։

Համայնքի ջրամատակարարման ներքին ցանցը կառուցվել է 1970-ական թվականներին, ներկայումս չի գործում և ամբողջությամբ քայքայված է: Այժմ բնակիչներն օգտվում են միակ ջրաղբյուրը հանդիսացող խորքային հորից:

«Հայաստան» հիմանդրամի շնորհիվ համայնքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:
Հայկաձոր համայնքի ջրամատակարարման ծրագիրը ֆինանսավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:




