ԿարևորՔաղաքական

Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով կան տուժածներ և 6 զոհ։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը:

Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։

Կարդացեք նաև

Back to top button