
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն դեպի Հայաստան ճանաչողական այցերի նախագծի շրջանակներում նոյեմբերի 8-11-ը հյուրընկալել է Վրաստանից մեդիա ոլորտի ներկայացուցիչների:
Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, հյուրերը հնարավորություն են ունեցել ժամանել Հայաստան ուղիղ չվերթով Fly Arna հայկական ազգային ավիաուղիների աջակցությամբ, այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցել մշակութային, արկածային և գաստրո տուրերի:

Թռիչքները մեկնարկել են հոկտեմբերի 30-ից, չվացուցակը թույլ է տալիս կազմակերպել զբոսաշրջիկների հանգիստը լավագույն տարբերակով:
Այցերը շարունակական են մեր երկիրն օտարերկրացիների համար առավել ճանաչելի դարձնելու նպատակով:




