
Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի զգում դա` Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցը լուծված է՝ վարչապետը նշել է. «Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը Ղարաբաղի շուրջ դիրքեր տեղադրել ու ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա»:
«Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», — շեշտել է Փաշինյանը:




