
Վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտել և մանիպուլացրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, թվիթերում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը դրա ստորագրումից հետո։ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից»,- նշել է Մարուքյանը։
During the last 2 years, Azerbaijan has been constantly violating & deluding trilateral ceasefire agreement. What are the guarantees that Azerbaijan won't violate & misinterpret the future peace treaty after signing it? Armenia needs peace treaty guarantors from at least UNSC P5.
— Edmon Marukyan (@edmarukyan) November 10, 2022




