ԿարևորՀասարակություն

Քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը։

Հայկական կողմը ներկայացրել է համակարգի ներդրման մեխանիզմները, ընդգծել, որ այն իրագործվելու է մի շարք բարեփոխումներին զուգահեռ։ Ներկայացվել են նաև ապահովագրական ֆոնդի վերաբերյալ մանրամասներ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գոհունակությամբ ընդգծել են, որ ապահովագրական համակարգի անցմանը զուգահեռ բարեփոխվելու են նաև ԱԱՊ օղակը և ծառայությունների որակը, կարևորվել են նաև իրազեկման աշխատանքները։

Համաշխարհային բանկի առաքելության հետ հանդիպումները նույն թեմայով կշարունակվեն նաև առաջիկա օրերին։

Կարդացեք նաև

Back to top button